Բավ է պառակտվել
03-05-2022 13:34

Հայաստանի իշխանություններից ազատվելը մեկ-երկու օրվա խնդիր է․ Վանեցյան (տեսանյութ)

Ընդդիմությունը շատ արագ կհասնի իր առջև դրված խնդրին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմանն։ Այս մասին երեքշաբթի երթի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք դրան հասնելու ենք միայն քաղաքացիական անհնազանդության ակցիաներով, սա պահանջում է ժողովուրդը, դուք տեսնում եք, որ Հայաստանում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներում դա են պահանջում»,- ասաց Վանեցյանը։

Նա հերքեց այն ենթադրությունը, թե իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում։

«Պետք է ամեն ինչ անենք, որ ավելի շատ մարդիկ դուրս գան փողոց, մենք ունենք գործողությունների ամբողջական ծրագիր, բայց շատ դեպքերում ամեն ինչ ինքնաբուխ է զարգանում, այս իշխանություններից ազատվելու հարցը մեկ-երկու օրվա խնդիր է, հակառակ դեպքում՝ մենք կկորցնենք Հայաստանն ու Արցախը»,- ասաց Վանեցյանը։

Նախօրեին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել շարունակել անհնազանդության ակցիաները ողջ հանրապետությունում և կաթվածահար անել երթևեկությունը։ Երեքշաբթի առավոտից հաղորդումներ են ստացվում ոստիկանների կողմից տասնյակ բերման ենթարկվածների և տասնյակ բողոքի ցույցերի մասին ամբողջ երկրում։