Բավ է պառակտվել
18-03-2021 17:26

Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան

Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այո մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձևաչափով՝ դեռ չեմ կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք և կհայտարարենք»,-ասաց նա և ընդգծեց, որ այս պահին այլ հարցերի չի կարող անդրադառնալ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ տեղի է ունեցել իր հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և հանդիպման ընթացքում արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

«Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– գրել է նա: