Բավ է պառակտվել
18-07-2018 11:00

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

+

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Աճեմյանը տեղեկացրել է Facebook–յան իր էջում։

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից: Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...», – գրել է Աճեմյանը` որպես հետգրություն ավելացնելով, որ ուղիղ է խղճի և Աստծո առաջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին հայկական ԶԼՄ–ները, Աճեմյանը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ է։ Մամուլն Աճեմյանի Facebook–յան էջում գտել էր վիրավորական արտահայտություններ` հասցեագրված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։