Բավ է պառակտվել
05-07-2018 19:29

Վարչապետը` աղմկահարույց բացահայտումների մասին-Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպումներ է անցկացնում Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի, Ջերմուկի և Քաջարանի բնակիչների հետ: Գորիսի բնակիչների հետ հանդիպմանը նա մեկնաբանեց հայտարարությունն այն մասին, թե ինչպես «կարողացավ գիշատիչներին կատու դարձնել»:

«Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Դա մեզ հաջողվեց շատ պարզ, քանի որ կառավարությունն ունի ժողովրդի աջակցությունը: Որպես վարչապետ` ես այսօր ոչ ոքից կախված չեմ, բացի ժողովրդից: Մինչ այն պահը, երբ դուք աջակցում եք կառավարությանը, ինձ, Հայաստանում կառուցման և օրինականության գործընթացները կշարունակվեն»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, այն պահին, երբ նա կզգա, որ չունի ժողովրդի աջակցությունը, ոչ մի րոպե չի մնա վարչապետի պաշտոնում:

«Իմ խնդիրը ձեզ ծառայելն է, իսկ ձերը` ինձ օգնելը, որ այդ ծառայությունն առավելագույնս արդյունավետ լինի»,- ասել է Փաշինյանը: