Բավ է պառակտվել
19-09-2019 16:21

Վարչապետը հանդիպեց զոհվածների հարազատների հետ

Կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինվորների մայրերին ու կանանց հանդիպելու եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց՝ երբ 2018-ին վարչապետ դարձավ, ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։
«Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ, այսինքն՝ սկսեց վճարվել 2014 թվականից՝ հստակեցրեց վարչապետը:
Փաշինյանը հայտարարեց՝ ընդամենը յոթ ամիս անց այդ նույն 1000 դրամների հետ կապված որոշում կայացվեց, որ սկսել են վճարել 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Ընդամենը 1 տարվա մեջ վճարման դեպքերը 9 տարով հետ են տարել։
« Երբ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, խնդրում եմ, թող ձեր ռեակցիան չլինի վիրավորվելը, թե ինչու այ նրա հարցերը լուծվեցին։ Խնդրում եմ, թող ձեր ռեակցիան լինի այն, որ ինչ լավ է, Հայաստանում կառավարություն է ձևավորվել, որ բոլորի հարցերը լուծելով գնում է։ Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք։ Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա այսպիսի հարց է բարձրացել, որովհետև համարում եմ, որ այս հարցը պետք է վաղուց լուծված լինի», - ասաց նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նրանք, ինչ ասում են, ասում են՝ ճիշտ։
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ երկու օրից մեկնելու է, նկատի ունի ԱՄՆ աշխատանքային այցը, կվերադառնա ու ցանկության դեպքում նորից կհանդիպեն:
«Պարոն վարչապետ, պահվածքդ պահվածք չէր, արհամարհական էր: Մենք ամեն օր գալու ենք ու արհամարենք քեզ, նույնն էլ քո կառավարությանը: Եթե հարցերը չլուծեցիր, քո հրաժարականն ենք պահանջելու»,- ասաց մայրերից մեկը:
Իսկ մեկ այլ կին էլ ասաց,որ «ղեկավարությունն ամբողջ քո ձեռքի տակ ա, դու որտեղ ձեռքդ «չագուչը» խփես, քեզ լսելու են։
Նշենք,որ երբ վարչապետը հանդիպում էր զոհվածների ծնողներին, նրան մոտեցավ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը։ Վարչապետն ասաց, որ նրան թույլ չի տալիս խոսել՝ ասելով «տանեիք, Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, ոսկիներն ու թրերը ծախեիք, տայիք ժողովրդին»։