Բավ է պառակտվել
27-06-2018 20:35

Վարչապետը կունենա երկու նստավայր

Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը կներկայացնի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախագծի համաձայն, վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:

Ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասոի վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրած են տեղակայման վայրերը:
Առաջիկայում կհայտարարվի, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է հրապարակում գտնվող կառավարության շենքում, իսկ Բաղրամյան 26-ն օգտագործվելու է հիմնականում պաշտոնական արարողությունների ժամանակ, մեծամասամբ օտարերկրյա պատվիրակության:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է։