Բավ է պառակտվել
03-07-2018 19:38

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել. բոլորը կանայք են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել:

Մասնավորապես, Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, իսկ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Ինչպես նաև, ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը որոշումներով Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել Գառնիկ Աթանեսյանը, Արմավիրի փոխմարզպետ էր նշանակվել Կարեն Գրիգորյանը եւ Կոտայքի փոխմարզպետ էր նշանակվել Վասակ Վարդանյանը: