Բավ է պառակտվել
20-07-2018 20:38

Վարչապետը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը ասուլիսի ժամանակ։ 

«Կան սեպտեմբերին ԱՄՆ այցի պլաններ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, սակայն այն դեռ համաձայնեցված չէ` կրելու է պաշտոնական բնույթ, թե ոչ», – ասաց վարչապետը ու նշեց, որ նախատեսված այցի և հնարավոր հանդիպումների ժամանակացույցը դեռ պարզ չէ, սակայն նախատեսվում է հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ նա կքննարկի երկկողմ օրակարգ։ 

Հուլիսին ՀՀ վարչապետն արդեն հանդիպումներ անցկացրել է ավելի քան 10 երկրների առաջնորդների, այդ թվում` ԵՄ ղեկավարության հետ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։ Կայացել են նաև երկու երկկողմ հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։