Բավ է պառակտվել
28-02-2015 10:52

Վարդան Օսկանյանը մտադիր է հեռանալ խորհրդարանից և ԲՀԿ-ից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը մտադիր է շուտով հանձնել իր մանդատը և հեռանալ ԲՀԿ-ից: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ մեջ բերելով իր տեղյակ աղբյուրներին: Համաձայն պարբերականի Օսկանյանը թվով երկրորդն էր ԲՀԿ ընտրացուցակում և կարող էր հեռանալ խմբակցությունից առանց մանդատը հանձնելու, սակայն նա նախընտրում է հեռանալ և կուսակցությունից, և խմբակցությունից: