Բավ է պառակտվել
21-09-2013 16:14

Վարդանիկը կտրել է Սերժ Սարգսյանի ճամփան

Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած երեկվա այցի ընթացքում տեղի է ունեցել Վարդան Ղուկասյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որը գյումրեցիների ողջ օրվա խոսելիքն ու ասելիքն էր:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Գյումրիի նախկին քաղաքապետը, ով կանգնած է եղել իր կառուցած Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ըստ ականատեսների,
պարզապես կտրել է Սերժ Սարգսյանի ճանապարհը եւ վերջինիս հրավիրել եկեղեցի՝ զրույցի: Հրավերն ընդունվել է:
Վարդանիկին հաջողվել է Սարգսյանին կտրել թիկնազորից, եկեղեցում այդ պահին կողմնակի մարդ չի եղել:
Մանրամասները` “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում