Բավ է պառակտվել
27-04-2014 20:01

Վաշինգտոնը և Լոնդոնը պատրաստվում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ-ը, Եվրոխորհուրդը և նրանց համախոհները կլայնացնեն Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների շրջանակը. կարգելվի վերջիններիս տարածքները նրանց մուտքը, ինչպես նաև կսառեցվեն նրանց ակտիվները, նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
"Բրիտանական տնտեսության համար հավանական վնասը այն գինն է, որ մենք պետք է վճարենք", մեջբերում է The Guardian-ը Հեյգի խոսքերը:

Այսօր պատժամիջոցների թեմային է անդրադարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հոնկոնգում իր ելույթի ընթացքում նա նշել է, որ "Ռուսաստանը իր մատն անգամ չի շարժել օգնություն ցուցաբերելու համար (խոսքը Ուկրաինայի արևելքում հիմնախնդրի լուծման մասին է)":

Միևնույն ժամանակ, Օբամայի կարծիքով, ռուսաստանյան տնտեսության առանձին ոլորտների նկատամբ հնարավոր պատժամիջոցները արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե վերջիններս կիրառվեն ԱՄՆ և Եվրոխորհրդի հետ համատեղ:

"Սխալ կլիներ ենթադրել, որ մեզ համար (ԱՄՆ) ոլորտների նկատատմբ պատժամիջոցներ կիրառելը (ռուսաստանյան տնտեսության) առավել արդյունավետ միջոցը կլինի: Մեր դիրքը շատ ավելի հզոր կլինի, եթե նախագահ Պուտինը տեսնի, որ ԱՄՆ-ը և Եվրոպան, ինչպես և ողջ աշխարհը, միասնական են, այլ ոչ թե այն, որ այդ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մի կհակամարտություն է", - նշել է Օբաման:

Ժնևյան պայմանավորվածությունները

Ապրիլի 17-ին Ժնևում ուկրաինական ժգնաժամի լուծմանը նվիրված հանդիպում կայացավ: Բանակցությունների մասնակիցները կոչ արեցին հակամարտության կողմերին զինաթափել ապօրինի խմբավորումները, վերադարձնել օրենքով սահմանված սեփականատերերին բոլոր ապօրինի միջոցով զբաղեցրած շենքերը, ազատագրել Ուկրաինայի զավթած փողոցները, հրապարակները և մյուս հասարակական վայրերը: Բացի այդ համաներում է նախատեսված բոլոր ընդդիմադիրների համար, բացառությամբ ծանր հանցագործություններ կատարած անձանց:

Անտեսելով այդ պայմանավորվածությունները՝ ուկրաինացի զինվորականները շարունակել են իրենց գործողությունները երկրի արևելքում՝ Կրամատորսկի և Սլավյանսկի շրջաններում: Ռուսական կողմը բազմիցս մեղադրել է Կիևին անգործության և ժնևյան պայմանավորվածություններից հրաժարվելու համար: Մոսկվան պահանջում էր Կիևից դադարել գործողությունները երկրի արևելոքում և զինաթափել մարտական խմբավորումների մասնակիցներին: Մասնավորպաես, այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ապրիլի 26ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ Ջոն Քերրիի հետ:

'Սերգեյ Լավրովը ընդգծել է Ուկրաինայի իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ շտապ միջոցների անհրաժեշտությունը, և, առաջին հերթին, բողոքների մասնակիցների նկատմամբ ռազմական գործողության դադարի և "Պրավի սեկտոր"-ի ուլտրազգայնականների ագրեսիվ գործողությունների ընդհատման", - նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում ապրիլի 26-ին հրապարակված հաղորդագրության մեջ: