Բավ է պառակտվել
03-12-2020 16:26

Վազգեն Մանուկյանը պատրաստ է մեկ տարուց արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել

Վազգեն Մանուկյանը պատրաստ է մեկ տարուց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին ասվում է 16 ընդդամադիր կուսակցությունների հայտարարությունում, ովքեր առաջադրել են Մանուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար։ Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ (այդ թվում՝ խորհրդարանական “Լուսավոր Հայաստանը”) հանդես են գալիս փաշինյանի հրաժարականի պահանջով, սակայն չեն միանում 16-ի նախաձեռնությանը։

Ներկայիս իշխանությունն ունակ չէ հաղթահարել երկրում խորացող քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ուստի նոր իշխանության ձևավորումը հրամայական է, ասվում է հայտարարությունում։

16 կուսակցությունների շարժում։ Իրենց “Հայրենիքի պաշտպանության շարժում” անվանող խմբում ներկայացված են քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև մտավորականության և հասարակության ներկայացուցիչներ։

Անցումային հակաճգնաժամային կառավարությունը պետք է իրականացնի երկրի հետպատերազմական առողջացում, վարի ազգային և պետական շահերի վրա հիմնված քաղաքականություն, ամրացնի քաղաքացիների անվտանգության երաշխիքները և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ (որից հետո նոր խորհրդարանը պետք է ձևավորի կառավարությունը)։

Շարժումն անցումային կառավարության ղեկավարի թեկնածու է առաջադրում Վազգեն Մանուկյանին՝ հակաճգնաժամային կառավարման մեծ փորձ ունեցող գործչի, ով ի զորու է վարել արդյունավետ բանակցություններ և ունի կամք՝ ազգային միաբանության հասնելու համար։

Վազգեն Մանուկյանն ”Ազգային-դեմոկրատական կուսակցության” նախագահն է, սակայն վարչապետ նշանակվելու դեպքում կկասեցնի իր քաղաքական գործունեությունը և անձամբ չի մասնակցի արտահերթ ընտրություններին (որոնց վրա հույս է դնում ընդդիմությունը) և չի առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար: Միևնույն ժամանակ, նա պարտավորվում է մեկ տարվա ընթացքում կազմակերպել արտահերթ ընտրություններ՝ երաշխավորելով հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար:

Ընդդիմության միասնական թեկնածուն ելույթ կունենա դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ին, Երևանի կենտրոնում` Օպերային հարակից Ազատության հրապարակում և կներկայացնի գործողությունների ծրագիրը:

Նշենք, որ ցանկության դեպքում Հայաստանի վարչապետը կարող է չթողնել իր պաշտոնը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թվականը: Պատգամավորները կարող են անվստահություն հայտնել նրան, բայց խորհրդարանում ճնշող մեծամասնությունը կազմում են նրա “Իմ քայլը” դաշինքի պատգամավորները: