Բավ է պառակտվել
09-12-2020 17:30

Վազգեն Մանուկյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել ու քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև, մասնակցությամբ՝

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։  

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները, ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Արմինե Գևորգյան