Բավ է պառակտվել
03-12-2020 17:28

Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Հայաստանի 17 կուսակցությունները նիստում որոշում են կայացրել, որ պետք է ստեղծվի Հայրենիքի փրկության ազգային շարժում: Որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, շաբաթ օրը հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն՝ իր գլխավորությմաբ գործող ժամանակավոր կառավարությամբ», - նշեց Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու: «Մենք ունենք ճանապարհային քարտեզ։ Կարևորագույն հարց է հեռացնել այս ապազգային, չարիքի իշխանությանը, որպեսզի մեր երկրի առջև կանգնած հարցերը կարողանանք լուծել»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե նիկոլ փաշինյանը հրաժարական չտա, շարժման համակարգողն ասաց. «փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, նա պետք է հեռանա րոպե առաջ, պետք է հեռանա անցնցում։ Այլ տարբերակ չկա պարզապես։ նիկոլ փաշինյանի՝ ամեն րոպե իշխանության մնալը հյուծում է մեր երկիրը, պառակտում է մեր հասարակությանը, անվտանգային նոր խնդիրներ է կուտակում։ Ճանապարհը հետևյալն է։ Պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ քննարկվի նիկոլ փաշինյանի պաշտոնանկությունը։ Հասարակական ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք է գնա այդ տարբերակին։ Ով այսօր կողմ է փաշինյանի իշխանության մնալուն, ինքն ուրեմն նիկոլի հետ հավասար կիսում է այս ամբողջ պատասխանատվությունը»։«

Վազգեն Մանուկյանն ունի փորձառություն և անցած ճանապարհ: Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա նշեց՝ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Արմինե Գևորգյան