Բավ է պառակտվել
06-06-2022 17:51

Հայաստանի կարևորագույն գերակայությունը շարունակում է մնալ ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

Հայաստանը շարունակում է իր կարևորագույն գերակայունութնունը համարել ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։

«ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նրա մանդատի ներքո»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ դա իր ուղղակի անդրադարձն է գտել Հայաստանի ԱԳ նախարարության ամենօրյա գործունեության մեջ, իր և մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների ընթացքի վրա։ «Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն»,- ասել է նա։