Բավ է պառակտվել
26-07-2022 11:56

Բանակցություններ են տարվում Փաշինյան-Ալիև հանդիպան շուրջ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Բանակցություններ են տարվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպան շուրջ։ Տեղեկությունն ասուլիսում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով: Որքանով տեղյակ եմ՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա երկու երկրների ղեկավարների միջև»,- ասաց նա։

Աղաջանյանը հանդիպման հստակ ժամկետներ չնշեց:

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հաստատվել է երկաթուղու վերագործարկման մասին համաձայնագիրը՝ միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային նորմերին համաձայն՝ երկրների ինքնիշխանության և իրավասության մեջ փոխադարձության սկզբունքով։

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են սահմանին դեէսկալացիայի անհրաժեշտության մասին՝ նախքան սահմանագծման և սահմանազատման բանակցությունների մեկնարկը։ Եվրամիությունը փորձագետների առաքելություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերը լուծելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։

Շառլ Միշելը կոչ է արել ամբողջական և շուտափույթ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը, միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահության ձևավորմանը և օգնում են բարենպաստ միջավայր ստեղծել խաղաղության և հաշտեցման համար: