Բավ է պառակտվել
18-01-2023 14:51

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը

Խոր տագնապ են առաջացնում Լաչինի միջանցքի աշխատանքի շարունակական խախտումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքներ, ասվում է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հայտարարության մեջ։

«Մենք ցավում ենք, որ չնայած հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի ԱԽ-ում, նշանակալի առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականի հրադադարի շուրջ պայմանավորվածությունների կատարման հետ կապված և կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բովանդակալից բանակցություններ՝ գտնելու կայուն և խաղաղ կարգավորում, որն ապահովում է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

«Միացյալ Թագավորությունն առաջարկում է իր շարունակական, անսասան և անվերապահ աջակցությունը միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, և որ միայն խաղաղ ճանապարհով և երկխոսությամբ կարելի է հասնել խաղաղության»,- ասվում է հայտարարությունում։