Բավ է պառակտվել
20-04-2015 13:05

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը

ԵԽԽՎ-ն ապրիլի 20- 24-ը տևող նստաշրջանի ընթացքում կքննարկի  Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնել են ԵԵԽՎ-ի մամուլի ծառայությունից: Նախատեսվում են քննարկումներ Ուկրաինայում քաղաքական իրավիճակի և անվտանգության վիճակը և դրա հետևանքները: Նստաշրջանի քննարկման հարցերի թվում են նաև  զանգվածային դիտման, մարդու իրավունքների պահպանման, անօդաչու սարքերը օգտագործելու հարցում միջազգային իրավունքի և սպանությունների նպատակահարմարության հարցերը: Երռքշաբթի ԵԽԽՎ-ի նստաշրջանների դահլիճում հանդես կգա Բելգիայի թագավոր Ֆիլիպը և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյերն Յագլանդը: Նստաշրջանի շրջանակներում նաև նախատեսվում են Բելգիայի արտգործնախարար Դիդյե Րեյնդերսի և մարդու իրավունքներով ԵԽ-ի հանձնակատար Նիլս Մույժնիեկսի ելույթները 2014 թվականի գործունեության վերաբերյալ: Չորեքշբաթի ԵԽԽՎ-ն կվերանայի Ռուսատանի Դաշնության պատվիրակության նկատամամբ սահմանված պատժամիջոցները (2015 թվականի № 2034  բանաձի 15 կետ): Բացի այդ կքննարկվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հումանիտար հետևանքները և Եվրոպայում տրանսգենդերային մարդկանց իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորների աշխատանքը նաև կկենտրոնացվի օրենսդրության և ԵԽ-ի անդամ պետությունների փորձի վրա Մոնակոյի հետ ապահարզանների և երեխաների հարցում երկխոսությամբ: Քննարկման հիմնական հարցերից մեկը կդառնա ԱՄն-ի գաղտնի ծառայությունների կողմից Եվրոպայի քաղաքացիներին հետևելու մասին ԵԽԽՎ պատգամավոր Փիթեր Օմցիգի զեկույցը: Հիշեցնենք, որ հունվարին ԵԽԽՎ-ում ՌԴ պատբիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից, իսկ պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ի ղեկավար մարմնում աշխատելու և զեկույցներով հանդես գալու հնարավորությունից: Այդ որոշումները ընդունվեցին Ռուսաստանի Ղրիմի միանալուց հետո: Ի պատասխան ռուսաստանյան պատվիրակությունը հեռացավ ԵԽԽՎ նստաշրջանից, իսկ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարեց, որ ռուսաստանյանը պատգամավորները Ստրասբուրգում չեն հայտնվի մինչև տարեվերջ: