Բավ է պառակտվել
25-11-2021 21:05

«Դուք ընդհանրապես առո՞ղջ եք». Էլիբեգովան խորհրդարանի ամբիոնից քննադատել է Փաշինյանի հայտարարությունը

Հայտնի ադրբեջանագետ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ Անկարայից և Բաքվից պատասխան է ակնկալում հարցին, թե արդյո՞ք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, շարունակել և ավարտի հասցնել Հայոց ցեղասպանությանը։

«Դուք ընդհանրապես առո՞ղջ եք։ Երբ ասում եք, որ պետք է գնալ Ադրբեջան և հարցնել` արդյոք Թուրքիան իսկապես ցանկանում է հայերին ցեղասպանության ենթարկել, ինձ մոտ ակամայից մի հարց է ծագում: Ուզում եմ հասկանալ՝ մեկ տարի անց դուք այդպես էլ ոչինչ չհասկացա՞ք։ Ի՞նչն է ձեզ համար անհասկանալի և մութ մնացել։ Թուրքիան աջակցություն էր ցուցաբերում ադրբեջանական բանակին, ակտիվորեն վարձկանների էր ներգրավում, «Բայրաքթարի» օգնությամբ սպանում էին մեր տղաներին։ Այնպես որ վերը նշված բոլորից հետո ի՞նչ է ձեզ համար մութ մնում: Ինչո՞ւ ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ, որ նրանք իսկապես ուզում են, որ մենք անհետանանք տարածաշրջանի քարտեզից։ Նրանք, ի դեպ, չեն էլ թաքցնում դա»,- իշխանություններին է դիմել Էլիբեգովան։