Բավ է պառակտվել
21-06-2021 11:15

Հայաստանում ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ․ ԱՊՀ դիտորդական առաքելություն

Դիտորդների խոսքով՝ խոշոր խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա,չեն գրանցվել։

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, ասել է մամլո ասուլիսն ԱՊՀ Գործադիր կոմիտեի նխագահի տեղակալ, Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլխոմ Նեմատովը։

Նրա խոսքով, առաքելությունը սկսել է մշտադիտարկումները մասյիսի 31-ին Հայաստանի գործող Ընտրական օրենսգիրքը պայմաններ է ստեղծում ազատ և բաց ընտրություններ անցկացնելու համար։ Քվեարկության ընթացքում Նեմատովն այցելել է 9 ընտրական տեղամաս, առաքելությունն, ընդհանուր առմամաբ, այցելել է շուրջ 700 տեղամաս։
«Քվեարկության կարգն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել որևէ խոշոր խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներն՝ իշխանությունների օժանդակությամբ, ապահովել են բարձր մակարդակով ընտրություններ», - ասել է Նեմատովը:
Դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրությունները եղել են օբյեկտիվ և բաց։
Բացի փոքր թերությունները վերացնելուց, դիտորդները խորհուրդ են տալիս, որ Հայաստանի ԿԸՀ-ն նաև հնարավորություն տա երկրի քաղաքացիներին քվեարկել արտերկրում:
Բոլոր 2008 ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցել է 25 քաղաքական ուժ ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 2,578 միլիոն քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1,281,174-ը կամ 49,4% -ը:
Ընտրողների համապետական մասնակցությունը կազմել է 49,4%: