Բավ է պառակտվել
21-04-2015 12:02

Մենք ցեղասպանություն իրագործած երկրների ցուցակում չկանք. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հերթական անգամ Հայոց ցեղասպանություն ժխտող հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք ցեղասպանություն չի իրագործել։ «Ինչպես մենք ամեն տարի նշում ենք Չանաքքալեի ճակատամարտում տարած հաղթանակը, այնպես էլ Հայկական սփյուռքը ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հայերի հիշատակին, ինչն իրենք անվանում են Հայոց ցեղասպանություն։ Մենք գիտենք, որ այդ շրջանում հայերն ապստամբել են, այդ իսկ պատճառով տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, ինչը կանխամտածված բնույթ չի կրել, մենք ցեղասպանություն չենք իրագործել։ Բոլորը գիտեն, թե որ երկրներն են ցեղասպանություն իրականացրել, և մենք չկանք այդ ցուցակում։ Մենք վստահ ենք մեզ վրա», – ասել է Թուրքիայի փոխվարչապետը։ Արընչը, անդրադառնալով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ ապրիլի 24-ին ընդառաջ հայերին ուղղված ուղերձին, հայտարարել է, որ դա բարեկամասեր հայտարարություն էր, ինչը շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների բարելավման համար։