Բավ է պառակտվել
15-05-2015 08:41

Պետք է Գագիկ Ծառուկյանին հանգիստ թողնել.Շարմազանով

«Պետք է Գագիկ Ծառուկյանին հանգիստ թողնել, ինքը զբաղվում է իր գործունենությամբ, ինքը հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Իրատեսական չէ Աբովյանի իրադարձությունները կապել Գագիկ Ծառուկյանի անվան հետ»,- նախօրեին  Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահը այսկերպ արձագանքեց լրագրողի այն հարց դիտարկմանը, թե կարելի՞ է արդյոք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկնածությունը պաշտպանելը համարել բարեկամական քայլ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Պաշտոնյան նկատեց, որ պետք չէ ցանկացած առիթի դեպքում «քաղաքացի Ծառուկյանի» մասին կարծիքներ հնչեցնել: «Մարդը հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից և այլևս գործոն չէ, ուստի խոսել Ծառուկյանի մասին որպես քաղաքական գործոն ու կապել Աբովյանի քաղաքապետի ընտրությունները պարոն Ծառուկյանի անձի հետ այնքան էլ իրատեսական չէ», -հայտարարեց Շարմազանովը՝ նկատելով, որ առաջին անգամը չէ, որ ընտրություններում ՀՀԿ-ն պաշտպանում է անկուսակցական անձի թեկնածությունը: