Բավ է պառակտվել
20-10-2014 15:29

Ղարաբաղի ժողովրդի պայքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է.Շարմազանով

Այսօր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Ժնևում հոկտեմբերի 12-17-ին կայացած Միջխորհրդարանական միության (IPU) նիստին նծեց, որ եվրոպացի պատգամավորներին կրկին ներկայացվել է ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: «Մենք նշեցինք, որ Ղարաբաղի ժողովրդի պայքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ ոչ թե Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջը: Շոտլանդիայի օրինակը, որն իր ճակատագիրը տնօրինելու իրավունք էր ստացել, ցույց տվեց, որ մենք չպետք է հետեւենք երկակի ստանդարտների եւ հարգենք ժողովուրդների ինքնորոշման հիմնական իրավունքը», - հավելել է նա: Ըստ Շարմազանովի` եվրոպացի խորհրդարանականները, այդ թվում նաև Բունդսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, նշել են հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով լուծելու անհրաժեշտությունը: