Բավ է պառակտվել
25-01-2018 11:08

Նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանը թիմ է ձևավորում

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախագահի պաշտոնում իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի Երևանյան գրասենյակն ամենայն հավանականությամբ մոտ օրերս կսկսի գործել:

Ինչպես գրում է « Հրապարակ» թերթը, Մեծ Բրիտանիայի դեսպանատնից իրենց հայտնել են, որ Սարգսյանն այս պահին գտնվում է արձակուրդում: Նա հունվարի 22-ին վերադարձել է Լոնդոն՝ նախապես ծրագրված հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ, Սարգսյանը Հայաստան կվերադառնա այս շաբաթվա վերջին: Ներկայումս նրա գրասենյակի աշխատանքները համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Վերջինս հասցրել է աշխատել Սարգսյանի հետ 1996 թվականին՝ նրա վարչապետության ժամանակ: