Բավ է պառակտվել
27-11-2018 14:15

Վիգեն Սարգսյանն անընդունելի է համարում տրասֆերտների հարկումը և Հայաստանում պետծառայողների թվի կրճատումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ով գլխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը, հայտարարել է, որ երկիր մուտք գործած դրամական փոխանցումների հարկումը անթույլատրելի է:

"Չի կարելի թույլ տալ, որ պետությունը, չիմանալով ինչպես հավաքել հարկերը, ձեռքը տանի մարդու գրպանն ու գողանա այն անձի 23 տոկոսն, ով մեկնել արտասահման աշխատելու, որպեսզի իր երեխան դպրոց գնա Հայաստանում", - ընդգծել է Սարգսյանը "Երկիր մեդիա" հեռուստաալիքի եթերում:

Նա նաև քննադատել է պետապարատի անարդյունավետության պատճառով նախարարությունների թիվը կրճատելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մտադրությունը։

Ըստ Սարգսյանի, բյուջետային ծառայողներն "իրենց կյանքն են տվել պետությանը" և այսօր չի կարելի անհասկանալի նպատակների համար հեռացնել նրանց աշխատանքից։

"150 հազար մարդ, դա երկրում ամեն չորրորդ աշխատողն է, ով կանգնած է փողոցում մնալու վտանգի առաջ: Արդյո՞ք սա ցանկությունների կատարում է”, - խորհել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ ընդդիմության հիմնական դերը մանրադիտակի տակ իշխանությունների քայլերին հետևելն է և այլընտրանք առաջարկելը:

"Մենք միայն չենք խոստանում լավ ընդդիմություն լինել, մենք այս գործն արդեն 6-7 ամիս անում ենք և բարձր գին վճարում", - ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է երկրում պետապարատի ծայրահեղ անարդյունավետության մասին։ Նրա խոսքերով, Ազգային ժաղովի ընտրություններից (դեկտեմբերի 9-ին՝ խմբ.) հետո երկրում նախարարությունների թիվը կկարճատվի։