Բավ է պառակտվել
12-10-2018 13:03

Բարձրաստիճան հյուրերի կրակոտ հայկական պարը Ֆրակոֆոնիայի գագաթնաժողովին (տեսանյութ, լուսանկարներ)

Նախօրեին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) երկրների ղեկավարների գաագաթնաժողովը։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում են այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Կամերունը, Կամբոջան, Բուրունդին, Բուրկինա Ֆասոն, Բելգիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինեան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սենեգալը, Սեյշելները, Շվեյցարիան, Թունիսը, Վիետնամը, Վանուատուն, Գանան, Արգենտինան, Կոսովոն, Վրաստանը, ԱՄԷ-ն, Մեքսիկան, Չեռնոգորիան, Էստոնիան, Լիտվան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան։ Ի պատիվ բարձրաստիճան հյուրերի առաջին օրվա ավարտին պաշտոնական ընթրիք է կազմակերպվել է Հայաստանի կառավարության անունից։ Հայաստանի առողջապահության նախարար Արթուր Թորորսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի քանի տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես են Հայասատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր տիկնոջ հետ, Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն և այլոք պարում հայկական ազգային մեղեդիների ներքո։ “Ֆրանկոֆոնիայի աշխարհը պարում է Հայաստանի հետ”,- այսպես է մեկնաբանել Թորասյանը տեղադրված տեսանյութը։

 

Իր հերթին, Հայասատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ, Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյի, Մոնակոյի արքայազն Ալբերտ III-ի, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Բանի և նրա ամուսնու, ինչպես նաև Չադի նախագահ Իդրիս Դիբի հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ արված սելֆիները հետևյալ գրառությամբ․“Մեր լավ ընկերների հետ”։