Բավ է պառակտվել
25-09-2018 18:34

Խորհրդարանական ընտրություններին դեմ կուսակցությունները կանհետանան քաղաքական դաշտից. փորձագետ

Սեպտեմբերի 23-ին Երևանում կայացել են ավագանու ընտրությունները, որոնց ժամանակ համոզիչ հաղթանակ է տարել վարչապետի կողմից աջակցություն ստացող "Իմ քայլը" դաշինքը: Քաղաքական ուժին կողմ է քվեարկել ընտրողների 81,6%-ը: "Իմ քայլը" դաշինքի թեկնածու դերասան Հայկ Մարությանն ինքնբերաբար դարձել է մայրաքաղաքի քաղաքապետ և պաշտոնավարման կանցնի հոկտեմբերի 10-ին։ Ընտրությունների հաջորդ օրը վարչապետը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս քննարկումներ կկազմակերպվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակի և պայմանների վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրել է, որ նախկինում խոսվում էր ընտրությունները մինչև գալիք տարվա հունիսն անսկացնելու հնարավորության մասին, սակայն այսօր ծագել է դրանք ավելոի շուտ կազմակերպելու անհրաժեշտությունը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք խորհրդարանը ցրելու անհրաժեշտություն չեն տեսնում։
Այն մասին, թե ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները Gisher.news-ին տրված հարցազրույցում պատմել է գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
- Ինչպիսի՞ եզրահանգումներ կարելի է անել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հիման վրա
- Ոչ մի բարդ եզրահանգում անելու կարիք չկա։ Քաղաքացիներն իրենց վստահությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին, հավանություն տվել նրա վարած քաղաքականությանը։ Մարդիկ հասկացել են, որ հեղափոխույթունը չի ավարտվել, այն շարունակվում է, իսկ ավագանու ընտրությունները ոչ թե քաղաքային գործընթաց են, այլ՝ քաղաքական։ Աղբահանության, տրասպորտային ցանցի խնդիրներն, իհարկե, շատ կարևոր են, սակայն նախ անհրաժեշտ է լուծել գլխավոր խնդիրները։ Այն փաստը, որ “Իմ քայլը” հավաքել է ձայների 80%-ը ցույց է տալիս, որ Փաշինյանը չորս ամիս անց դեռևս վայելում է քաղաքացիների վստահությունը։
— ինչո՞վ էր, ըստ Ձեզ, պայմանավորված ընտրողների պասիվությունը, ընտրություններին ցածր մասնակցությունը։
- Ես համաձայն չեմ, որ քաղաքացիների մասնակցությունը պասիվ էր։ Մասնակցությունը գրեթե նույնն էր, ինչ անցյալ տարի։ Սակայն բոլորս գիտենք, որ նախկին ընտրություններին մ,արդկանց բերում էին ընտրատարածքներ, ուղղորդում էին, ակտիվ օգտագործվում էին վարչական ռեսուրսները։ Այն ժամանակ մասնակցությունը մոտ 40% էր կազմել, բայց իրականում իր կամքով այդ ընտրություններին գնացել էր մարդկանց կեսը, եթե ոչ՝ ավելի պակաս։ Ասել է, թե այն ժամանակ իրենց ոտքով ընտրությունների էին գնացել մոտ 20% քաղաքացիներ, այժմ՝ 43%-ից ավելի։ Առաջընթացն ակնհայտ է։ Անշուշտ, ընտրողների ակտիվ մասնակցությունը միշտ ցանկալի է, բայց ընտրություններն անցել են օրենքին համաձայն, և համոզիչ հաղթանակ է տարել “Իմ քայլը” դաշինքը։
- Իրենց համար ի՞նր եզրակացություններ պետք է անեն մնացած կուսակցությունները։ Ինչու՞ այլ քաղաքական ուժերն, օրինակ՝ “ԻՄ քայլը” դաշինքի հիմնական մրցակից համարվող “Բարգավաճ Հայաստանն” այդքան քիչ ձայն ստացավ։
- Իրենց աջակցությամբ մարդիկ ցույց տվեցին, որ Երևանի խնդիրներն իրենց համար ավելի քիչ կարրոր են, քան, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, Մարտի 1-ի գործի բացահայտումը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ անգամ փայլուն ծրագիր ունենալով՝ առանց կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի անհնար է լուծել մնացած հարցերը։ Մարդիկ տեսնում են, որ վարչապետը պայքարում է այդ խնդրի դեմ, փորձում է արմատախիլ անել կոռուպցիան։ Դա է իրականաությունն այսօր։ Շատ քաղաքագետներին թվացել է, որ հեղափոխությունն ավարտվել է ՆԻկոլ Փաշինյանի ընտրություններով և նոր կառավարության նշանակումով։ Սակայն քաղաքացիները հասկանում են, որ դրանով ամեն ինչ ավարտված չէ, որ չի կարելի հանգստանալ, քանի դեռ չի ընտրվել նոր խորհրդարանը։ Սա ցույց է տալիս մեր հասարակության գիտակցության, որակի մակարդակը։ Այդ պատճառով քաղաքական ուժերը պետք է աշխատեն իրենց վրա, վերլուծեն, եզրակացություններ անեն հեղափոխական փոփոխություններից, հասկանան, ի՞նչ ուղղությամբ է շարժվում հասարակությունը և ինչու՞։
- Վարչապետը հայտարարել է նախատեսված ժամկետից շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։ Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը։ Արդյո՞ք վարչապետին կհաջողվի իրականացնել այդ ծրագիրը, հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում զիջել իր դիրքերն, իսկ “Բարգավաճ Հայաստանը” վերջերս ակնարկել է, որ կարող է դեմ լինել նոր ընտրությունների անցկացմանը։
- Կարծում եմ, Փաշինյանը ճիշտ ռազմավարություն է ընտրել։ Խորհրադարանական ընտրությունները հնարավորինս շուտ է պետք անցկացնել։ Քաղաքապետի ընտրությունների դրական արդյունքն ավելի է ոգեշնչել նրան, խորհրդարանը ցրելու հիմքեր տվել։ Փաշինյանը հասկանում է, որ հիմա շատ վտանգավոր է ժամանակ կորցնել, քանի որ հակահեղափոխական ուժերը համախմբվում են։ Կան ուժեր, որոնք ձևականորեն չեն մասնակցում քաղաքական գործընթացներում, սակայն փաստացի փորձում են ապակայունացնել իրավիճակը։ Խորհրադարանի արտահերթ ընտրություններին դեմ հանդես եկող կուսակցությունները, կարծում եմ, կմեկուսացվեն, կամ բնական ճանապարհով կանհետանան քաղաքական դաշտից։ Բոլորը գիտակցում են այդ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Պատգամավորական մանդատների կեսից ավելին այսօր պատկանում է հանրապետականներին, սակայն Երևանի ավագանու, կազմում, այսինքն՝ մայրաքաղաքի օրենսդրական մարմնում, ՀՀԿ-ն ոչ մի մանդատ չունի։ Սա անհեթեթություն է։ Ավագանու նախկին կազմում մանդատների գրեթե 60%-ը ՀՀԿ-ին էր պատկանում։ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ են կատարվել, և անհրաժեշտ է համաչափորեն և օբյեկտիվորեն արձագանքեկ դրանց։ Չի կարելի ղեկավարվել նեղ կուսակցական շահերով, անհրաժեշտ է հաշվի առնել պետական շահերը։ Մեզ անհրաժեշտ է իրերի իրական վիճակը, քաղաքացիների կարծիքն արտացոլող Ազգային ժողով։ Բացի այդ, ո՞վ է խանգարում նրանց մասնակցել այդ ընտրություններին։ Այսօր Փաշինյանի “Ելք” խմբակցությունն Ազգային ժողովում ունի ինն մանդատ, բայց Երևանի բնակիչների ավելի քան 80% աջակցություն։ Չի կարելի հարցին ձևականորեն մոտենալ։
- Խորհրդարանի ընտրություններն արդեն այլ մակարդակի՝ պետական մասշտաբի ընտրություններ են։ Ավելի վաղ այդ ընտրություններին իր մասնակցության մասին հայտնել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Իր վարկանիշը պահպանելու համար ի՞նչ պետք է անի Փաշինյանը։
- Ինչպես արդեն ասացի, առաջին հերթին անհրաժեշտ է ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել։ Չունենանալով կուսակցական կամ կոալիցիոն մեծամասնություն Փաշինյանին դժվար է աշխատել։ Որքան ճիգ էլ նա չգործադրի՝ նրա անվի մեջ փայտ են խրելու։ Վերջիվերջո, մեր երկրում կառավարման խորհրդարանական համակարգ է, նախագահի լիազորությունները սահմանափակ են։ Վարչապետը պետք է օրենսդրական մարմնում նեցուկ ունենա՝ ի դեմս մեծամասնությաւն։
- Իր կոշտ հայտարարություններով վերջին ժամանակներս Փաշինյանը, կարծես, իր դեմ է տրամադրում նախկին դաշնակիցներին, դա առանձնապես ակնհայտ էր նախընտրական արշավի ընթացքում։ Չե՞ք կարծում ,որ դա կարող է վնասել իրեն խորհրդարանում։
- Մենք պետք է նորմալ վերաբերվենք նախընտրական պայքարի ընթացքում արված սուր հայտարարություններին ու քննադատությանը։ Տեսե՛ք, ինչպիսի մեղադրանքներ էին փոխանակում կուսակցություններն ընտրությունների ընթացքում, ինչ վարկաբեկող նյութեր էին բացահայտվում։ Պետք չէ վախենալ կոշտ պայքարից, բայց սահմաններն էլ չի կարելի անցնել։

 

Հեղինակային