Բավ է պառակտվել
15-04-2021 15:55

Հայաստանի փոխվարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հինգշաբթի ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Համաձայն փաստաթղթի, ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կազմել տարածաշրջանում փոխադրումների իրականացման և դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման շուրջ ԱՊՀ շրջանակներում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի հաշվառում։