Բավ է պառակտվել
24-10-2022 18:47

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու սահմանազատման հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՀՀ փոխվարչապետի գրասենյակին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։