Բավ է պառակտվել
21-10-2021 12:07

Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանտ, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի նիստը, հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։

«Կողմերը հոկտեմբերի 20-ին Մոսկվայում անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև 2021 թվականի հունվարին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով։ Խմբի համանախագահներն են երեք երկրների փոխվարչապետները։ Գործառույթները ներառում են միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և նոր օբյեկտների կառուցումը:

Ինչպես հայտարարել է Օվերչուկը հոկտեմբերի 18-ին Երևանում ՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքով Ադրբեջանի համար միջանցքի հարց չի քննարկվում։