Բավ է պառակտվել
01-12-2021 19:54

Դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը չորեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից։

«Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նիստը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով»,- նշել են մամուլի ծառայությունից։