Բավ է պառակտվել
23-06-2020 17:58

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որեւէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է Էնֆիաջյանը։
Նախորդ շաբաթ էնֆիաջյանն ակտիվ մասնակցել է բողոքի ակցիաներին ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ում որպես կասկածյալ ներգրավել է ընտրակաշառքների մասին գործում։ Կիրակի օրը, հունիսի 21-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ընտրակաշառք բաժանելու գործի շրջանակներում Ծառուկյանին կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։