Բավ է պառակտվել
21-02-2023 13:28

ՀՀ ԱԺ փոխխոսնակը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը երեքշաբթի ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ռուբինյանը կարևորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ և կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնեք. պետնախարար
Արցախի 120 հազարանոց բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ է Ադրբեջանի շրջափակման պատճառով. Հայաստանի ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը խոսել է Արցախում հումանիտար ճգնաժամի վտանգի մասին
ՀՀ ԱԺ նախագահը Արցախի շրջափակման մասին. «Երևի պետք է դիտարկել ոչ միայն ռուս խաղաղապահների ձևաչափը»
Հայաստանի ԱԺ նախագահը 30-ից ավելի միջազգային գործընկերներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Արցախում ճգնաժամը կանխելու համար