Բավ է պառակտվել
12-11-2018 12:14

Փաշինյանի այցը Փարիզ և մասնակցությունն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ին

 

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կիրակի ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը: Այնուհետև նրանք, այլ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին, ուղևորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ և տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել են Փարիզ երկօրյա աշխատանքային այցով։

Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել։ Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին մել րոպե լռության հարգանքի տուրք մատուցելուց հետո հնչել է Ֆրանսիայի օրհներգը։ Ներկայացվել է նաև մշակութային ծրագիրը։ Միջոցառումը եզրափակվել է Անմար կրակի մոտ։
Միջոցառումից հետո Փաշինյանը մասնակցել է “Փարիզի խաղաղության համաժողովին”։ Ելույթ ունենալով հանդիսատեսի առջև Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայերի Ցեղասպանությանը և Ղարաբաղի՝ ինքնորոշման համար տարվող պայքարին։
“Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անտանտայի կառավարություններն առաջին անգամ օգտագործել են “մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն” սահմանումն, այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանությունների կողմից 1.5 միլիոն հայի ոչնչացումը։ Հետագայում այս սարսափելի հանցագործությունը համարվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», - ասել է Փաշինյանը:
Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Փաշինյանն իր ելույթում ասել է․”Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի”։
Այս հանատեքստում նա կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն են ընձեռնում խորհել ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին։
“Մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքը չկա։ Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա”,- ասել է Փաշինյանը, կոչ անելով հիշել Առաջին համաշխարհային պատերազմի դասերը։
Նա համոզմունք է հայտնել, որ Փարիզում հավաքված ղեկավարները կարող են հասնել խաղաղության հաստատմանը։ Եվ դա հարգանքի լավագույն տուրքը կլինի՝ մատուցված նախորդ դարի զոհերին։
Ելույթից հետո Փաշինյանը փոխանցել է “Խաղաղության գրադարանին” պատմաբան Հայկ Դեմոյանի “Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին” գիրքը: