Բավ է պառակտվել
09-08-2016 17:08

Սարգսյանի այցը Մոսկվա`բանակցությունների շարունակությո՞ւն թե ԼՂ հարցի խորը սառեցում

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին, իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Փորձենք հասկանալ, ինչ ուղեբեռով և մշակված նախագծերով այս անգամ կաշխատեն նախագահները արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շրջանակներում: Հաշվի առնելով արագորեն փոփոխվող միջավայրը` ինչպես տարածաշրջանային կոնյուկտուրայի, այնպես էլ Հայաստանում տիրող իրականության առումով, իրավիճակը շատ ավելի հետաքրքիր է:

Այսպիսով, սկսենք տարածաշրջանային գործընթացներից: Ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքական դաշտը քիչ թե շատ հասկանալի էր: Թուրքիան անհավես հակամարտում է Ռուսաստանի հետ, Իրանը դուրս է գալիս մեկուսացումից և գնալով քաշ է հավաքում, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, Ռուսաստանն էլ փորձում է մանևրել այս քաղաքական բազմազանության մեջ:

Եվ ահա այստեղ նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք սպառնում են վերափոխել ամբողջ տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան: Թուրքիան և Ռուսաստանը ակտիվորեն սկսեցին հաշտեցման գործընթացը, զուգահեռ Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, որն, ըստ էության հանգեցրեց Թուրքիայում ներքին քաղաքական իրողությունների ամբողջական վերակառուցմանը, իսկ Իրանը ակտիվորեն բանակցություններ սկսեց գրեթե բոլոր եվրոպական ուղղություններով նավթի և գազի խողովակաշարերի դիվերսիֆիկացման համար:

Եվ այս ֆոնին, սկսեցին ի հայտ գալ կայացած տարածաշրջանային ստատուս քվոյի չեղարկման բավականաչափ բազմիմաստ նշույլներ: Այսպիսով, Թուրքիան, բառացիորեն Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատմական հանդիպման նախօրեին, թուրքական մամուլի և ռուսաստանյան ԶԼՄ-ներում մշտական լցոնման միջոցով կրկին սկսեց ակտիվորեն խաղարկել այսպես կոչված «Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի» թեման, ի ցույց դնելով իր ցանկությունը, իբր թե բարելավելու հարաբերությունները արևելյան հարևանի հետ և արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ կառուցողական տարր լինելու ցանկությունը:

Ռուսաստանն, իր հերթին, նախագահ Պուտինի շուրթերով հանդես եկավ հայտարարությամբ, թե պատրաստ է աջակցել հակամարտության կողմերին «փոխզիջումային լուծում» գտնելու հարցում, որը թույլ կտա լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
Իրավիճակի ողջ նրբությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը, որը շատ խիստ դեմ էր հանդես գալիս Թուրքիայի Հայաստանի հետ երկխոսության մտնելու ցանկացած փորձին, այս անգամ, շատ անտարբեր արձագանքեց Թուրքիայի ցանկությանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և նախագահ Պուտինի հայտարարություններին` դրանով իսկ ակամա հաստատելով փորձագետների ենթադրությունները, որ Թուրքիայի «խաղաղասիրությունը» թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բազմազան քայլերի միայն մի տարբերակն է:

Այս բոլոր գործընթացներում Հայաստանի բանակցային դիրքերը, մի կողմից խոցելի են, մյուս կողմից, որքան էլ զարմանալի է, Նախագահ Սարգսյանի ենթադրյալ զիջումների միջակայքը էականորեն նվազել է:

Այսպիսով, արդեն գաղտնիք չէ, որ համանախագահները, ամենայն հավանականությամբ, եկել են հակամարտության կարգավորման որոշակի կոնսենսուսային բանաձևի, ինչը ներառում է հայերի համար լավագույն դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ շրջանների Ադրբեջանին փոխանցելու Արցախի անհասկանալի և վաղանցիկ կարգավիճակի «ամրապնդման» դիմաց: Ինչ է ընկած այս խորամանկ ձևակերպման տակ, մինչև վերջ պարզ չէ, սակայն պարզ է, որ հայկական կողմի ցանկացած տարածքային զիջումներ անխուսափելիորեն կհանգեցնի իրավիճակի ապակայունացմանը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ինչ խոստումներ էլ որ չհնչեն պարզ տրամաբանությունն ապացուցում է, որ տվյալ իրավիճակում տարածքային զիջումը հավասարազոր է ինքնասպանության:

Սակայն, Հայաստանի նախագահը բանակցությունների ընթացքում ձեռքում անվիճելի փաստարկ ունի, որն ապացուցում է կապիտուլյացիայի որևէ պայմանագրի անթույլատրելիությունը: Դա, որքան էլ որ տարօրինակ չհնչի, հասարակական արձագանքն է այն իրադարձություններին, որոնք շատերն անվանել են «Սասնա ծռերի խռովություն»:

Սասնա ծռեր զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շուրջ իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ չնայած հայկական քաղաքական դաշտում տիրող անկարգությանը, հասարակությունը արմատական և համակցված է դարձել, մեծ հաշվով, կրկին անգամ Ղարաբաղի հարցում ենթադրյալ զիջումների շուրջ: Այսինքն, իրավիճակը երկրում հասել է այնպիսի կրիտիկական մակարդակի, որ որևէ զիջումային քայլ կտրուկ կպայթեցնի իրավիճակը երկրում, դրանով իսկ չեղարկելով բանակցային գործընթացի ողջ արդյունքները:

Այս ամենը հաշվի առնելով ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընտրությունը մեծ չէ` կամ փորձում են առաջ մղել վերը նշված կարգավորման բանաձևը, կամ սառեցնում են բանակցային գործընթացը մեկ կամ մեկ ու կես տարով, մինչև այդ երկրներում ընտրությունների ավարտը: