Բավ է պառակտվել
09-09-2022 09:49

Այց Պենտագոն․ Պապիկյանը պաշտպանության փոխքարտուղարին ներկայացրել է իրադրությունը Ադրբեջանի հետ սահմանին

Նախօրեին Պենտագոնում կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հաղորդում է, որ, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Ամերիկյան կողմի խնդրանքով Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։

Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։