Բավ է պառակտվել
09-01-2020 14:45

Վլադիմիր Կարապետյանը այլևս վարչապետի խոսնակը չէ

Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։
ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրաապարակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Վլադիմիր Կարապետյանին վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի հրամանագրում։