Բավ է պառակտվել
21-09-2020 17:00

Գերտերությունների ղեկավարների շնորհավորանքը ՀՀ անկախության տոնին

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ  մեր երկրին շնորհավորական ուղերձներ են հղում աշխարհի տարբեր  երկրներից։  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը նույնպես շնորհավորել է։ «Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,- ասված է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում։

Շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 21-ի՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում: Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը: Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոնի   շնորհավորական ուղերձում էլ ասված  է

«Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական, ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի շարունակական հանձնառությունը: Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն օգնելու հարցում և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարն ու հավելել՝ հայ ժողովրդին մաղթում է խաղաղության, ազատության և բարեկեցության տարի:

Շնորհավորական ուղերձ է հղել  նաև  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետԼի Քեցյանը

«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք խնդրեմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս։ Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից էլ հայտնում են, որ ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներըԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։