Բավ է պառակտվել
07-12-2020 18:17

Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Մանրամսսն քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով տեղակայված ռուս խաղապահների գործունեության մասին։ Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը։

Շեշտվել է նաև ռազմական բախումներից տուժած բնակչության կենսական խնդիրների լուծման կարևորությունը: Դրա հետ կապված նշվել է Ռուսաստանի ստեղծած Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքներին մասնագիտացված միջազգային կառույցների մասնակցության անհրաժեշտությունը:
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ներուկրաինական հակամարտության վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ գոհունակությամբ նշվել է, որ, ընդհանուր առմամբ պահմանվում է հրադադարի ռեժիմը՝ համաձայն հուլիսին Շփման խմբի շրջանակներում ստորագրված «հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների»։ Միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնվել 2015թ․ Մինսկի համաձայնագրերի քաղաքական ասպեկտների իրականացման հարցում առաջընթացի բացակայության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի: Կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցության համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի և ԳԴՀ առողջապահության նախարարությունների հետագա շփումների, մասնավորապես՝ պատվաստանյութերի հետ կապված հարցերի շուրջ: