Բավ է պառակտվել
09-09-2016 08:53

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել Սիրիայում տիրող իրադրությանը: Նրանք պայմանավորվել են շարունակել տարբեր ուղիներով ակտիվ շփումները՝ սիրիական կարգավորմանն աջակցելու հարցում ջանքերը համակարգելու նպատակով: