Բավ է պառակտվել
28-12-2019 19:06

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննունդի առթիվ: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, որ հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-հայկական դաշնակցային կապերի և ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցության զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին:
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում”: