Բավ է պառակտվել
11-02-2016 14:10

Պուտինը միանգամից 10 գեներալի է պաշտոնանկ արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների որոշ սպաների պաշտոնանկ անելու հրաման է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկության կայքում։ Մասնավորապես պաշտոններից զրկվել են Չեչնիայի հարցերով Քննչական կոմիտեի ղեկավար Սերգեյ Դեւյատովը, Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զյազեւը եւ Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության պետ Եվգենիա Մինաեւան։ Պաշտոնից ազատվել են նաեւ ՌԴ Կիրովի մարզի թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վադիմ Կոնովալովը եւ ՌԴ թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության մերձմոսկովյան շրջանի ղեկավարի տեղակալ Ուրալ Լատիպովը եւ ՌԴ Կոմիի Հանրապետության թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Պրոտոպոպովը: Բացի այդ, աշխատանքից ազատվել է ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիրեեւը։