Բավ է պառակտվել
06-03-2022 12:32

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կազմել ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ երկրների ցանկը

Կառավարութունը պետք է կազմի այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության, ընկերությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Նման հանձնարարություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Երկրի ղեկավարի հրամանագրի համաձայն՝ կառավարությունը երկօրյա ժամկետում պետք է որոշի Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ «ոչ բարեկամական գործողություններ» կատարող պետությունների ցանկը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Եվրամիությունը սահմանափակումներ էին մտցրել Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական ընկերությունների նկատմամբ։ ԵՄ-ն նաև սահմանափակող միջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, ինչպես նաև պաշտպանական որոշ ձեռնարկությունների նկատմամբ։

Անցյալ տարվա մայիսին Ռուսաստանի կառավարությունը հաստատեց անբարյացակամ պետությունների ցուցակը, որում ներառված էին ԱՄՆ-ը և Չեխիան։