Բավ է պառակտվել
13-09-2018 12:34

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին տեղեկացրել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի ղեկավարի Հայաստան այցի ամսաթիվը ավելի ուշ կորոշվի․ “ժամկետները կհամաձայնեցվեն”։
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի միջև բանակցությունները: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Երևան և ակնկալում է, որ մոտ ապագայում նա պաշտոնական այցով Հայաստան կժամանի:
Երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը կդառնա 2018-ի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո թվով հինգերորդը:
Սեպտեմբերի վերջին, ինչպես հայտնել է երկրի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Վլադիմիր Պուտինը մտադիր է Ադրբեջան այցելել:
Բացի այդ, սեպտեմբերի 27-28-ին նախագահը կմասնակցի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Տարվա վերջում Ռուսաստանում կանցկացվի եռակողմ գագաթնաժողով՝ ՌԴ, Իրանի և Ադերբեջանի ղեկավարների մասնակցությամբ։