Բավ է պառակտվել
07-01-2020 18:36

Վլադիմիր Պուտինը ժամանել է Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է այցով Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ:

Ասադի հետ երկխոսության ընթացքում Պուտինը նշել է, որ “մեծ ճանապարհ են անցել Սիրիայի պետականությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ”: Հանդիպումը կայացել է Սիրիայում ռուսական բանակի խմբավորման հրամանատարական կետում: Դրանից առաջ Պուտինը մեքենայով շրջել է Դամասկոսի փողոցներով՝ ուշադրություն դարձնելով խաղաղ կյանքին վերադառնալու նշաններին: Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին այցի համար, երախտագիտություն հայտնել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում աջակցության համար և շնորհավորել ՌԴ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում սկսվել է 2011-ի գարնանը: Հակամարտության հիմնական մասնակիցները կառավարական ուժերն են, որոնք աջակցում են գործող նախագահ Բաշար Ասադին, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը և իսլամական խմբավորումները: Ընդդիմությանն աջակցում են Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, Ռուսաստանը օգնում է Ասադի կառավարությանը:

Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում և աշխարհում: Պարզաբանում ենք մեր YouTube ալիքում: Բաժանորդագրվե՛ք։