Բավ է պառակտվել
24-04-2015 08:15

Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Օդանավակայանում ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք:

Նշենք, որ 2001թ. Վլադիմիր Պուտինը առաջինն էր հետխորհրդային երկրների ղեկավարներից, ով այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:  

«Հայ ժողովրդի այս ողբերգությունը Ռուսաստանը միշտ ընկալել է որպես սեփական ողբերգություն: Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,-այս տողերը ՌԴ նախագահը գրել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում: