Բավ է պառակտվել
12-03-2021 17:33

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում։ Գոհունակությամբ է արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն և հանգիստ է։ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի գործողությունների արդյունավետությունը»։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաարգելափակմանը վերաբերող հարցերին. Այդ համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը։
Կատարվել է մտքերի փոխանակում ռուս-ադրբեջանական ու ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ։

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով
Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ
Ի՞նչ հարցեր կքննարկվեն Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը
Փաշինյանը, Պուտինը և Ալիևը հանդես կգան համատեղ հայտարարությամբ