Բավ է պառակտվել
24-11-2020 18:56

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ

Նոյեմբերի 23-ին և 24-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:

Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու այցերի արդյունքներն, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ հետագա քայլերը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին: