Բավ է պառակտվել
10-08-2022 10:04

Արցախում չեղարկվել է մասնակի զորահավաքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022-ի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին զորացրելու մասին:

Իրադրությունը Արցախի սահմանին

Օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

«Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։», - ասվում է հաղորդագրությունում։