Բավ է պառակտվել
31-08-2018 16:55

Իշխանությունը պետք է պայքարի Քոչարյանի դեմ իր արդյունավետ աշխատանքով․փորձագետ

 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է խորհրադարանի արտահերթ ընտրություններին։ Սպուտնիկ Արմենիային տրված իր հարցազրույցում պետության նախկին ղեկավարն ասել է, որ ներկայիս պայմաններում կարող է ընդդամադիր կենտրոններց մեկը դառնալ։
Քոչարյանը վաղաժամ է համարել ընտրություններին իր մասնակցության ձևաչափի քննարկումը և դժվարացել է ասել, թե որ քաղաքական կուսակցությունները կաջակցեն իրեն գալիք քաղաքական պայքարում։
Միաժամանակ նախկին նախագահը չի բացառել, որ հետագա քաղաքական պայքարում իրեն կարող են միանալ Հանրապետական կուսակցությունը և “Բարգավաճ Հայաստանը”։ Քոչարյանի կարծիքով, իրավիճակն այնքան սրընթաց և դինամիկ է զարգանում, որ ոչինչ չի կարելի բացառել։ “Սակայն ես առաջին հերթին հույսս դնում եմ ինձ վրա, իմ ուժերի և իմ շուրջը միավորվող քաղաքացիների վրա”, - ավելացրել է նա։

Ինչ վերաբերում է ընտրազանգվածին, “այլընտրաքային տեսակետ ունեցողներին”, ապա Քոչարյանն այդպիսին է համարում այն մարդկանց, ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ։
Gisher.news-ին տրված իր հարցազրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը խոսել է նախկին նախագահի հաղթանակի հնարավորությունների և այն ուժերի մասին, որոնք կարող են համախմբվել քաղաքական գործչի շուրջ։

- Պարոն Հակոբյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության մասին։ Ինչպիսի՞ն է նրա հաղթելու հավանականությունը և ո՞ր ընտրազանգվածն, ըստ Ձեզ՝ կքվեարկի նրա օգտին։
— Կարծում եմ, նա կարող է դառնալ մի ընդդիմադիր միջուկ, որի շուրջը համապատասխան դաշտ կձևավորվի, սակայն ընտրություններում նրա մասնակցության հեռանկարները բավականին բարդ են։ Օգտագործելով իր ֆինանսական, քարոզչական և արտաքին քաղաքական ռեսուրսները նա՝ մնալով ստվերում, կարող է կազմակերպել և կառավարել պրոցեսները։ Սակայն Քոչարյանի՝ որպես քաղաքական գործչի վարկանիշը ցածր է, և ավելի ճիշտ կլինի, եթե այն քաղաքական ուժը, որին նա սատարելու է, ներկայացված լինի մեկ այլ անձով, ում նկատմամբ հասարակության զգալի մասի վերաբերմունքը չեզոք է։
—Ո՞ր քաղաքական ուժերը կարող են համախմբվել նրա շուրջ։
- Նախ, դա առնվազն կարող է լինել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Շատ բան է կախված է Քոչարյանի՝ անձամբ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններց և այն բանից, թե ինչպիսին են վերջինիս պլանները։ ՀՅԴ-ն, ինչպես մենք տեսնում ենք, ամեն ընձեռնված հնարավորության դեպքում խոսում իր հնարավոր աջակցության մասին։ ”Բարգավաճ Հայաստանը” կարող է պոտենցիալ հենարան դառնալ նախկին նախագահի համար, բայց այս քաղաքական ուժի դիրքորոշումը կախված է այն բանից, թե ինչպիսի երաշխիքներ և արտաքին քաղաքական ազդակներ այն կստանա։ Վերջիվերջո, սա մի կուսակցություն է, որտեղ շատ բան կախված է մեկ անձի շահերից, ով տնտեսական առումով բավական խոցելի է։ Իր վերջին ելույթների ժամանակ Քոչարյանը բազմիցս ակնարկել է, թե ով կաջակցի իրեն։ Նա հույս է կապում բանակի մի մասի, վարչական ռեսուրսների, այսինքն՝ պետապարատի ներկայացուցիչների հետ։ Չեմ կարծում, որ նա ներկայիս իշխանությունների հետ մրցակցի այնտեղ, որտեղ վերջիններս ունեն ակնհայտ առավելություններ և ռեսուրսներ, այն է՝ հասարակական աջակցությունը։ Ռոբերտ Քոչարյանի մոտ դա ֆինանսական ռեսուրսներն են, արտաքին քաղաքական կապերը, որոշ ազդեցությունն ուժային կառույցների վրա։ Նա չի մտնի այնտեղ, որտեղ ակնհայտորեն կպարտվի։ Ուժերից յուրաքանչյուրը կփորձի առավելագույնի հասնել աղդեցության իր դաշտում։
- Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ, և այդ մասին տեղեկատվությունը տեղադրվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ Ռուսաստանի ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինի և Քոչարյանի հարաբերությունները չեն ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության ազդեցության։

Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, արդյո՞ք սա խոսում է երկրորդ նախագահին ռուսական կողմի աջակցության մասին։
— Դա խոսում է Քոչարյանի ռեսուրսներից մեկի՝ արտաքին քաղաքական կապերի մասին։ Կարող եմ ենթադրել, որ Վլադիմիր Պուտինն ամեն տարի է շնորհավորում Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ, սակայն այդ մասին տեղեկությունը հենց այսօր բոլորին ի ցույց բերվեց ։

- Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է ձեռնարկեն իշխանությունները Քոչարյանի ազդեցությունը չեզոքացնելու համար։

- Պետք չէ մոռանալ, որ Քոչարյանի դեմ քրեական գործ է հարուցված, և պարզ չէ, թե վաղն ինչ կարգավիճակում նա կհայտնվի՝ ազատության մեջ թե բանտում։ Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում և Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ՝ բացարձակապես տարբեր բաներ են։ Եթե նրա վստահ խոսելաձևը հիմք է հանդիսանում ենթադրելու, որ նա ազատության մեջ կլինի, ապա իշխանություններին մնում է միայն արդյունավետ աշխատել և նրան խուսանավելու հնարավորություն չտալ։ Եթե նկատել եք, այսօր իշխանությունները սկսել են շեշտը դնել տնտեսական ոլորտի վրա, Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսն ամբողջությամբ դրան էր նվիրված։ Նրանք սկսել են հասկանալ, որ բացի կոռուպցիայի դեմ պայքարից անհրաժեշտ է նաև զբաղվել կոնկրետ բարեփոխումներով՝ քաղաքացիների բարեկեցիկ կյանքն ապահովելու, սոցիալական պայմանները բարելավելու համար։ Ի վերջո, դա հասարակության համար թիվ մեկ խնդիրն է։

 

Հեղինակային